Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հայ-հունական համագործակցություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2013 թ-ին փետրվարի 26 – ին տեղի ունեցավ աշխարհահռչակ գիտնական, բջջաբան, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հիմնադիր Գեորգիոս Պապանիկոլաուին նվիրված գիտաժողով:
Գեորգիոս Պապանիկոլաուն 1904թ.- ին ավարտել է Աթենքի Կապոդիստրիայի անվան բժշկական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մյունխենի համալսարանում, որտեղ սկսել է զբաղվել արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հետազոտություններով:
1910թ.-ին Մյունխենի համալսարանում Պապանիկոլաուն ստացավ դոկտորի աստիճան. հետագայում աշխատելով նաև Յենի և Ֆրայբուրի համալսարաններում:
1923թ.-ին նա կատարեց իր`առաջին արգանդի վզիկի քաղցկեղի սկրինիգի հետազոտությունները:
1947թ.-ին Գ. Պապանիկոլաուն դարձավ Կորնելի համալսարանի անատոմիայի և բջջաբանության պրոֆեսոր:
1954թ.-ին նա հրատարակեց իր հիմնարար աշխատությունը «Atlas of Exfoliative Cytology», որը բժշկագիտության համար մեծ ներդրում էր:
Գիտաժողովը տեղի էր ունենում ՀՀ Առողջապահության նախարարության , Հայաստանում Հունաստանի դեսպանության հովանու ներքո: Գիտաժողովին ներկա էին Հունաստանի դեսպանը` Իոաննիս Տայիսը, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Ալեսը, Բուլղարիայի Հանրապետության դեսպան Պ. Կարաստանատովը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ- ի բաժնի վարիչը` Պ. Մկրտչյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Պարոն Նարիմանյանը, ողջունելով ներկաներին , ներկայացրեց Գեորգիոս Պապանիկոլաուի աշխատությունները` նշելով, թե որքան մեծ դեր են դրանք ունեցել բժշկության մեջ և որքան մարդկանց կյանք են փրկել, շեշտը դնելով նրա`«Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի» հետազոտության վրա, որը բժշկագիտության մեջ հիմք դարձավ նոր պրակտիկայի և մասնագիտության կիրառման գործում:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը և արտաքին գործերի նախարարության Յունեսկօ-ի բաժնի վարիչ Պարոն Մկրտչյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին բժշկական համալսարանին` ջերմ ընդունելության համար: Այնուհետև նրանք հաջողություն մաղթեցին գիտաժողովի մասնակիցներին` հույս հայտնելով, որ նրանց ելույթներով նրանք կնպաստեն մեծանուն բժիշկ Պապանիկոլաուսի , նրա «Պապ» թեսթի և այդ բնագավառում իրականացվող ուսումնասիրությունների շուրջ մասնագիտական գիտելիքների հարստացմանը:
«Արգանդի պարանոցի քաղցկեղի , նախաքաղցկեղային և այլ հիվանդությունների մանրադիտակային ախտորոշման հիմունքները և մեթոդները» թեմայով բացեց գիտական զեկուցումների շարքը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, կլինիկական պաթոլոգիայի լաբարատորիայի ղեկավար Արմեն Մխիթարյանը:
Զեկուցումներով ելույթ ունեցան ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բկ-ի օնկոգինեկոլոգիայի բաժնի ղեկավար, գիտության գծով փոխտնօրեն Արտեմ Ստեփանյանը, ով վիրահատության տեսահոլովակներով ներկայացրեց արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքը, և ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» հ/հ օնկոհոեմատոլոգիայի բաժնի բժիշկ- ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը` անդրադառնալով «Արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման մոտեցումներին»:
11.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ